Հարթաթաթության դեպքում խախտվում է ոտնաթաթի մկանային, շարակցական հյուսվածքի և ոսկրային համակարգերի անատոմիական և ֆունկցիոնալ փոխազդեցությունը։
Հարթաթաթության առաջնային ախտանշաններն են շուտ հոգնածությունը, անհանգստությունը, ցավը, ինչպես ոտնաթաթի, այնպես էլ սրունքի մկանների շրջանում, ինչը խիստ արտհայտվում է հիմնականում օրվա վերջում: Հետագայում ցավեր են առաջանում սրունք-թաթային, ծնկի և ազդրի հոդերի, երբեմն նաև ողնաշարի գոտկային շրջանում։ Երեխաների մոտ կարող է նկատվել ակադեմիական առաջադիմության վատթարացում, գլխացավեր, ընդհանուր հոգնածություն և այլն:
Նույնիսկ հաճախակի գլխացավերը (միգրեն), տեսողության խանգարումը, տարածքային կողմնորոշումը կարող են լինել հարթաթաթության հետևանք: Շատ դեպքերում ոտնաթաթի հիմնական կամարների վրա ծանրաբեռվածության սխալ բաշխումը կարող է խթան հանդիսանալ ստորին վերջույթների հոդերի դեֆարտրոզի, սկոլիոզի, օստեոխոնդրոզի, ստորին վերջույթներում արյան շրջանառության խանգարումների, ստորին վերջույթների լիմֆոստազի, ուղեղային անբավարար արյան շրջանառության և այլն։