Օրենքի համաձայն՝ յուրաքանչյուր հաշմանդամություն ունեցող անձ իրավունք ունի պետական բյուջեի միջոցների հաշվին ստանալու վերականգնողական անհատական ծրագրով (ՎԱԾ) նշված վերականգնողական անհրաժեշտ պարագաները:
Պետական հավաստագիր ստանալու համար շահառուն կամ նրա ներկայացուցիչը պետք է դիմի Միասնական սոցիալական ծառայության (ՄԱԾ) տարածքային կենտրոն, կամ առցանց՝ info@mlsa.am էլ. հասցեին ուղարկել առցանց լրացված դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը։