Մեր առաքելությունն է բարելավել մարդկանց կյանքի որակը
Ընկերության մասին
՛՛Բարրի՛՛պրոթեզավորման, օրթեզավորման վերականգնողական կենտրոն
2020 թվականից ի վեր ՛՛Բարրի՛՛ պրոթեզավորման, օրթեզավորման վերականգնողական կենտրոնը ծառայություններ է մատուցում անհատական ​​օրթոպեդիկ սարքերի և պարագաների, ինչպես նաև տարբեր մակարդակների վերին և ստորին վերջույթների պրոթեզների կարիք ունեցող անձանց:

Օրթոպեդիկ պարագաների պատրաստման ողջ գործընթացը՝ սկսած անտրոպոմետրիկ ցուցանիշներից և հիվանդների ֆիզիոլոգիական չափումներից մինչև պատրաստի պարագայի տրամադրումը, վերահսկվում է կենտրոնի առաջատար մասնագետների կողմից:

Կենտրոնի մասնագետները օրթոպեդիկ սարքերի և պարագաների վերաբերյալ մասնագիտական ​​խորհրդատվություն են տրամադրում և ներկայացնում դրանց օգտագործման տեխնիկան:

Ընկերության մասնագետների թիմային աշխատանքը մեր երկրի առաջատար բժշկական կենտրոնների բժիշկների հետ, հնարավորություն է տալիս հնարավորինս սեղմ ժամկետներում հասնել ոգևորող արդյունքների հենաշարժական համակարգի հիվանդություններ ունեցող անձանց բուժման գործընթացում։

՛՛Բարրի՛՛ կենտրոնի առաջատար
մասնագետները կրթություն են ստացել և վերապատրաստումներ անցել Եվրոպայի և Ռուսաստանի լավագույն մասնագիտական ​​կրթական հաստատություններում: Բարրի կենտրոնում հաճախ կազմակերպվում են սեմինարներ և շնորհանդեսներ՝ օրթոպեդիկ պարագաներ և նյութեր արտադրող առաջատար ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս մշակել և պատրաստել ժամանակակից օրթոպեդիկ պարագաներ և սարքեր, որոնք իրենց որակով և ֆունկցիոնալությամբ կարող են մրցել Եվրոպայի և Ամերիկայի լավագույն օրթոպեդիկ լաբորատորիաներում պատրաստվածների հետ։
Մեր կենտրոնի ծառայություններից օգտվում են բոլորը՝ առանց տարիքային սահմանափակման: Վճարովի ծառայություններին զուգահեռ, Բարրի կենտրոնը ծառայություններ է մատուցում նաև պետպատվերի շրջանակներում՝ տրամադրելով անհատական ​​օրթոպեդիկ պարագաներ, սարքեր և պրոթեզներ, ինչը շատ կարևոր է երեխաների, հաշմանդամություն ունեցող անձանց, ռազմական գործողություններից տուժած քաղաքացիական բնակչության և զինվորականների համար:

Մեր մասնագետները աշխատանքային մեծ փորձ ունեն նաև սպորտային բժշկության և վնասվածքաբանության ոլորտում, մեզ մոտ ծառայություններ են ստանում հաշմանդամություն ունեցող և չունեցող մարզիկներ, ովքեր կարիք ունեն անհատական ​​պաշտպանիչ դիմակների, դեմքի վահանների, ներդիրների, պրոթեզների և օրթեզների:
Բարրի կենտրոնում ինտենսիվ աշխատանք է տարվում էկզոպրոթեզներ պատրաստելու համար ժամանակակից լաբորատորիա ստեղծելու ուղղությամբ: Էկզոպրոթեզները, արտաքին պրոթեզներ են և օգտագործվում են մարմնի բացակա մասը լրացնելու համար:
Կենտրոնն աշխատում է առաջատար օրթոպեդ-բիոմեխանիկ, օրթոպեդիկ ապարատների և սարքերի համակարգման և օգտագործման ամենափորձառու մասնագետ՝ Արթուր Գալանտերյանի ղեկավարությամբ, ով այս ոլորտում աշխատանքի երեսուն տարվա փորձ ունի: Եվրոպայի լավագույն օրթոպեդիկ լաբորատորիաներում ուսումն ու պրակտիկան, միջազգային կոնֆերանսներին և ցուցահանդեսներին մասնակցությունը, մերձավոր և հեռավոր արևելքի առաջատար մասնագետների հետ համատեղ աշխատանքը, առկա գիտելիքներն ու փորձը թույլ են տվել նրան ակտիվորեն մասնակցել սկոլիոզով, կիֆոզով, հարթաթաթությամբ և հենաշարժողական ապարատի հիվանդություններ ունեցող անձանց բուժման և վերականգնման համար նախատեսված օրթոպեդիկ պարագաների և սարքերի նոր տեսակների մշակմանն ու կատարելագործմանը: Նա մշակել, փորձարկել և այժմ էլ օգտագործում է անհատական հենարանային ներդիրների ​​հավաքման հատուկ տեխնոլոգիան, որի արդյունավետությունն արդեն գնահատվել է այս ոլորտի առաջատար մասնագետների կողմից:

«Բարրի» վերականգնողական կենտրոնի վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման առաջատար մասնագետը՝ օրթոպեդ-մեխանիկ Կարեն Դանիելյանն է, Հայաստանում ոլորտի լավագույն մասնագետներից մեկը։ Աշխատանքային մեծ փորձը, ունեցած գիտելիքները, Եվրոպայի առաջատար օրթոպեդիկ կենտրոններում , մասնավորապես OTTO BOCK-ում, մասնագիտական և տեխնիկական հմտությունների շարունակական կատարելագործումը, թույլ են տալիս նրան լուծել ամենաբարդ խնդիրները, որոնք առաջանում են պրոթեզավորման ժամանակ, ինչպես վերին, այնպես էլ ստորին վերջույթների բարդ անդամահատումներով անձանց հետ աշխատելիս:
՛՛Բարրի՛՛ պրոթեզավորման, օրթեզավորման, վերականգնողական կենտրոնը Össur և METIZ ընկերությունների գործընկերն է:
METIZ-ը Ռուսաստանում ստորին վերջույթների պրոթեզների մասերի, պրոթեզավորման նյութերի մշակման և արտադրման առաջատարն է: Össur-ը հայտնի է ամբողջ աշխարհում՝ որպես պրոթեզավորման և օրթեզավորման տեխնոլոգիաների առաջամարտիկ:
Կենտրոնի գործունեության ուղղություններից մեկն էլ վերականգնողական ծառայությունններն են , որոնք մատուցվում են վնասվածքներից, ինսուլտներից հետո, ինչպես նաև ողնաշարի հիվանդությունների առկայության դեպքում՝ սկոլիոզ, կիֆոզ, օստեոխոնդրոզ և այլն։

Կենտրոնի կինեզիոթերապիստները ուսումնասիրել և հաջողությամբ կիրառում են Շրոտի, Բոբատի, Մալիգանի և բազմաթիվ այլ արդյունավետ վերականգնողական մեթոդներ:

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի մեջ առանցքային նշանակություն ունի վերականգնողական աշխատանքը: Այն կարող է զգալիորեն նվազեցնել անաշխատունակության ժամանակը և պայմաններ ստեղծել հիվանդի ակտիվության վերականգման համար:

«Բարին» ապահովում է լիարժեք վերականգնում բոլոր ոլորտներում՝ բժշկական, կենցաղային և սոցիալական:
Տեսանյութ ընկերության մասին
ԼՈՒՅՍ ԲԱՐՐԻ
Կեցվածքի խախտումներ՝ սկոլիոզ, կիֆոզ, մկանային անհավասարակշռություն և այլն
Հոդերի դեֆորմացիա՝ օստեոխոնդրոզ, օստեոարթրիտ և այլն
Շարժումների սահմանափակում և մկանային ցավեր
Վերջույթների, գոտկատեղի և այլ հատվածների անզգայություն
Վերջույթների հոդերի, ողնաշարի ցավ
Ինչո՞վ կօգնենք
Ձեզ հաղթահարել:
Նախնական նշանակման ժամանակ մենք արձանագրում ենք բողոքները և վնասվածքի հանգամանքները։ Ուսումնասիրում ենք մարմինը և անհանգստություն պատճառող վայրերի տեղայնացումը:

Այնուհետև ուսումնասիրում ենք խնդրահարույց տարածքը, անցկացնում մասնագիտացված թեստավորում՝ բացահայտելու հիվանդության փուլը և այլ հատկանիշներ։ Վերջում նշանակավում է բուժումը կամ անհրաժեշտության դեպքում կատարվում լրացուցիչ հետազոտություններ։
Ծիծեռնակաբերդի խճուղի 16
0 8000 00 01
011 269950
info@luys-barry.am
Ինչպես գտնել մեզ
Գրանցվել այցելության