Վերջույթների անդամահատման ենթարկված մարդու կյանքում տեղի են ունենում մեծ փոփոխություններ։
Մենք օգնում ենք մարդկանց պահպանել կամ վերականգնել շարժման ազատությունը։
Պրոթեզավորում
Եվ՛ ստորին, և՛ վերին վերջույթներում պրոթեզավորումը անդամահատված մարդկանց հնարավորություն են տալիս վերականգնվել և բնականոն կյանք վարել: Կախված ամպուտացիայի մակարդակից ստորին վերջույթների պրոթեզավորումը բաժանվում է ոտնաթաթի, սրունքթաթի և ազդրի պրոթեզների։

Ստորին վերջույթների պրոթեզների 3 ընդհանուր տեսակ կա.:
  1. Սրունքահոդի և ոտքերի պրոթեզավորման համակարգ
  2. Ծնկների պրոթեզավորման համակարգ
  3. Պրոթեզավորման համակարգեր հատուկ սպորտաձևերի համար.
Ստորին վերջույթների պրոթեզները լինում են՝
  • Մոդուլային
  • Ոչ մոդուլային

Ստորին վերջույթների մոդուլային կամ ոչ մոդուլային պրոթեզները բաղկացած են անհատական ընդունիչ պարկուճ պատյանից, որը պատրաստվում է հաշմանդամ անձի ծայրատի անհատական ծեփապատկերի կամ ծայրատի չափումների համաձայն: Մոդուլային պրոթեզի առանձնահատկությունն այն է, որ արտադրանքը հավաքվում է յուրաքանչյուր օգտագործողի համար պատրաստի բաղադրիչներից։ Դրանք, հետևաբար, իդեալականորեն հարմար են պացիենտի հասակի և համամասնությունների համար:

Դուք կարող եք ձեռք բերել պրոթեզ ԱՆՎՃԱՐ
Ըստ ՄՍԾ-ի (Միասնական սոցիալական ծառայության)՝ պրոթեզավորման կարիք ունեցող անձինք բժշկասոցիալական փորձաքննման հանձնաժողովից ստացված համապատասխան եզրակացության հիման վրա ստանում են պետական ​​հավաստագիր, ըստ որի կատարվում է պրոթեզավորում։

Գրանցվել այցելության