Ինչպե՞ս ստանալ պետական հավաստագիր
Աջակցող միջոցների պետական հավաստագրեր տրամադրվում են ՀՀ կառավարության 2024թ-ի հունիսի 27-ի 1004-Ն որոշմամբ սահմանված կարգով։ Հավաստագիր ստանալու համար անձինք դիմում են ներկայացնում Միասնական սոցիալական ծառայություն՝ ներկայացնելով անհրաժեշտ փաստաթղթերը։

Աջակցող միջոցները նախատեսված են անձի կենսագործունեության սահմանափակումների լրիվ կամ մասնակի հաղթահարման, փոխհատուցման (փոխարինման) համար։

Բնականաբար, «անվճար» տերմինը պայմանական է, քանի որ այս դեպքում Պետությունը պայմանագիր է կնքում մեզ հետ, և Ձեզ տրամադրվող աջակցող միջոցի, օրթեզի կամ պրոթեզի համարվճարում է Պետությունը։
ՊՐՈԹԵԶԻԱՅԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ ՍԿՍՎՈՒՄ Է ՀԵՏՎԻՐԱՏՎԱԿԱՆ ԿԱՐԵՐԻ ԼԻՎԱԾ ԲԺՇԿՈՒՄԻՑ ԵՎ ԲՈՒԺԻ ԲԺՇԿԻ թույլտվությամբ:
Ինչ անել անվճար պրոթեզավորման /օրթեզավորման համար
Շահառուն կամ նրա օրինական ներկայացուցիչը առձեռն կամ առցանց եղանակով դիմում են ներկայացնում Միասնական սոցիալական ծառայություն։
Աջակցող միջոցի պետական հավաստագիր ստանալու համար անհրաժեշտ է ներկայացնել․
  • Դիմում
  • Անձը հաստատող փաստաթուղթ և ՀԾՀ կամ ՀԾՀ չունենալու մասին տեղեկանք
  • Ներկայացուցչի դիմելու դեպքում գրավոր լիազորագիր և ներկայացուցչի անձնագիր կամ օրինական ներկայացուցչի փաստը հավաստող համապատասխան փաստաթուղթ
  • Հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում նաև բժշկասոցիալական փորձաքննության որոշումը կամ ֆունկցիոնալության գնահատման որոշումը, Վերականգնողական անհատական ծրագիրը (ՎԱԾ) կամ Ծառայությունների անհատական ծրագիրը (ԾԱԾ)
  • Այլ կարգավիճակ ունեցող շահառուները (բացառությամբ երեխաների և հաշմանդամություն ունեցող անձանց) ներկայացնում են նաև կարգավիճակը հավաստող փաստաթուղթը՝ տրված համապատասխան մարմնի կողմից և բժշկական կազմակերպության կողմից տրված մասնագիտական եզրակացությունը
  • Հաշմանդամություն ունեցող անձանց օրթեզավորման և օրթեզի տեսակի (բացառությամբ երեխաների), առաջին անգամ վերին կամ ստորին վերջույթների պրոթեզավորման և պրոթեզի տեսակի, վերին և (կամ) ստորին վերջույթների անդամահատում, ակնագունդը և (կամ) ձայնալարերը հեռացված` հաշմանդամություն չունեցող անձանց համապատասխան պրոթեզ, վերին կամ ստորին վերջույթների կրկնակի անդամահատման դեպքում՝ նոր պրոթեզ տրամադրելու, վերին և ստորին վերջույթի պրոթեզների տեսակի փոփոխության, երաշխիքային սպասարկման ժամկետից դուրս գտնվող աջակցող միջոցները սահմանված ժամկետից շուտ տրամադրելու, երաշխիքային ժամկետում գտնվող աջակցող միջոցների տրամադրման հետ կապված վիճահարույց հարցերի և  աջակցող միջոցի վերանորոգման ծառայություններ տրամադրելու համար անձը դիմում է Միասնական սոցիալական ծառայություն՝ եզրակացություն ստանալու համար (ք․ Երևան, Արմենակյան 129, հեռ․՝ 060652641 ):

Կարդացեք նաև