Կինեզոթերապիա
Մկանա-կմախքային համակարգի, կենտրոնական և ծայրամասային նյարդային համակարգի հիվանդությունների և վնասվածքների բուժումն է: Կատարելով ակտիվ և պասիվ շարժումներ և մարմնամարզական որոշակի վարժություններ՝ ձեռք է բերվում որոշակի թերապևտիկ արդյունք։ Հիվանդը լիովին մասնակցում է բուժման գործընթացին։ Արդյունքում բարելավվում է հենաշարժական, սրտանոթային և այլ համակարգերի ֆունկցիոնալ վիճակը։

Կինեզոթերապիան վարժությունների (ինչպես ակտիվ, այնպես էլ պասիվ) օգնությամբ մարդկանց մոտ տարբեր հիվանդությունների և պաթոլոգիաների բուժման այլընտրանքային մեթոդ է։

Առավելությունները

  • Արագացնում է վնասվածքներից և վիրահատություններից հետո վերականգնումը
  • Խթանում է հյուսվածքների վերականգնման գործընթացները
  • Վերացնում է կծկանքները (սպազմ), հանգստացնում մկանները
  • Հանգստացնում է տարբեր ինտենսիվություն ունեցող ցավերը
  • Շարժման միջոցով թույլ և լարված մկանների միջև վերականգնում է հավասարակշռությունը
  • Կինեզոթերապիայի միջոցով վերականգնվում է  պացիենտի անկախ կենցաղ վարելու  հմտությունները

Կարդացեք նաև