Հարմարավետ և հոգատար տեղափոխում
Հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների տեղափոխում
Հաշմանդամություն ունեցող և տարեց անձանց տեղափոխման ծառայությունը դա անհատին հոգատարությամբ և հարմարավետությամբ տեղափոխումն է մասնագիտացված թիմի կողմից։
Մենք տեղափոխումն իրականացնում ենք հատուկ տրանսպորտային միջոցներով, որոնք հագեցված են թեքահարթակներով և այլ հարմարանքներով հարմարավետ և անվտանգ տեղափոխում իրականացնելու համար։

Մեր նպատակն է
Ապահովել անվտանգ և հարմարավետ տեղափոխում։ Հատուկ պատրաստվածություն ունեցող մեր աշխատակիցները կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն ուղևորին՝ բարձրանալիս և իջնելիս։

Մեր առավելություններն են

  • Հասանելիություն
    Մենք ապահովում ենք տրանսպորտի հասանելիություն հաշմանդամություն ունեցող անձանց համար, ովքեր չեն կարողանում օգտվել տրանսպորտից կամ երթևեկել մեքենայով։
  • Որակ
    Մենք իրականացնում ենք ծառայությունների որակի վերահսկում՝ սպասարկման բարձր մակարդակը և ուղևորների անվտանգությունը ապահովելու համար։
  • Հարմարավետություն
    Մեր տրանսպորտային միջոցները հագեցված են հաշմանդամություն ունեցող անձանց հարմարավետ և անվտանգ տեղափոխման համար անհրաժեշտ բոլոր հարմարանքներով։
  • Աջակցություն
    Տեղափոխման ծառայության աշխատակիցները մասնագիտացած են հաշմանդամություն ունեցող անձանց հետ աշխատանքում և ցուցաբերում են օգնություն և աջակցություն տեղափոխման ընթացքում։
  • Ճկունություն
    Ճկունություն
    Ընկերության ծառայությունների մատուցման ճկուն գրաֆիկը հնարավորություն է տալիս հաճախորդին արդյունավետ կառավարելու իր ժամանակը։
  • Անվտանգություն
    Մեր մեքենաները անցնում են կանոնավոր զննում և սպասարկում, ինչը ապահովում է ուղևորների անվտանգության բարձր մակարդակը։
Ուղևորների տեղափոխման կարգը
1

Խորհրդատվություն

Կապ հաստատեք մեզ հետ մատուցվող ծառայությունների, գների և տեղափոխման հնարավոր տարբերակների մասին մանրամասն տեղեկատվություն ստանալու համար։
2
Հայտի ձևակերպում
Ձևակերպեք տեղափոխման հայտը, նշելով անհրաժեշտ տվյալները, մասնավորապես՝ տեղափոխման հասցեները, օրը, ժամը, ուղևորների թիվը և այլ անհրաժեշտ տեղեկատվություն։
3
Մեքենայի մատակարարում
Հայտատուի կողմից նշված հասցե կմոտենա տեղափոխման համար նախատեսված հատուկ մեքենա։
4
Ուղևորների տեղափոխում
Մեր աշխատակիցները կօգնեն ուղևորին նստել, ամրակապվել և կցուցաբերեն անհրաժեշտ օգնություն տեղափոխման ընթացքում։
Տեղափոխման արժեքներ
Տեղափոխում Երևանում
10 000֏
Տեղափոխում տնից բժշկական հաստատություն և հետ դեպի տուն
15 000֏
1 ժամ սպասելով
Տեղափոխում ՀՀ ցանկացած վայր Երևանից
10 000֏ + 250֏/կմ
20 կմ-ը ներառված է գնի մեջ
Տեղափոխում ՀՀ քաղաքներից
20 000֏ + 250֏/կմ
(20 կմ-ը ներառված է գնի մեջ)
Էջմիածին (Վաղարշապատ), Աբովյան, Աշտարակ, Մասիս, Արտաշատ, Գյումրի
Դիմավորում օդանավակայանում
10 000֏
Ավտոկայանատեղիի արժեքը վճարվում է առանձին
Մինչև 80 կգ անձանց 1 հարկ բարձրացնելը
1 000֏
80 կգ և ավել քաշ ունեցող անձանց 1 հարկ բարձրացնելը
1 000֏ + 5 000֏*
+ ևս 1 աշխատակից*
Սպասում
1 000֏
Յուրաքանչյուր 30 րոպեն
Պատվիրել տեղափոխում
Օգտվեք հաշմանդամություն ունեցող անձանց և տարեց մարդկանց տեղափոխման ծառայությունից