Օրթեզավորումն օգտագործվում է հենաշարժական համակարգի պաթոլոգիաների բուժման, կանխարգելման և մկանակմախքային համակարգի վնասվածքներ ստացած հիվանդների և հաշմանդամություն կամ ֆունկցիոնալության սահմանափակում ունեցող անձանց բժշկական վերականգնման համար: Օրթեզի պատրաստումը որոշվում է բժշկի հետ խորհրդակցելուց հետո և շատ դեպքերում պատրաստվում է անհատական։ Պրոթեզաօրթոպեդիայի կենտրոնի մասնագետներն իրականացնում են ոտքերի, ողնաշարի և այլ հատվածների օրթեզավորում՝ օգտագործելով նորագույն տեխնոլոգիաներ և բարձրորակ բաղադրիչներ։
- Շտկող - իրականացվում է մկանակմախքային համակարգի հատվածների հարաբերական դիրքի շտկում
- Ֆիքսող - տվյալ դիրքում ֆիքսվում է մկանակմախքային համակարգի հատվածները
- Բեռնաթափող - բեռի վերաբաշխման շնորհիվ դրա ազդեցությունը մկանա-կմախքային համակարգի ախտահարված հատվածների վրա նվազում է
Օրթոպեդիկ սարքերը լինում են.- Ստորին վերջույթների համար (կոճ, ծնկի և ազդրի հոդ, ամբողջ ոտք)
- Վերին վերջույթների համար (դաստակի, արմունկի, ուսահոդի կամ ամբողջ թևի)