Հակաայտուցային վիրակապը այտուցը արագ վերացնելու և պրոթեզավորման համար ծայրատը նախապատրաստելու ամենամատչելի միջոցն է: Բժիշկը պետք է Ձեզ ծանոթացնի վիրակապման մեթոդներին։
Առաջին անգամ ծայրատը վիրակապվում է 10-20 րոպեով, այնուհետև վիրակապերը հանվում և հետազոտվում են։ Եթե վիրակապը ճիշտ է կատարվում, այն չպետք է անհանգստություն կամ ցավ առաջացնի։
Ոչ մի դեպքում չպետք է դիմանալ ծայրատի հատվածում ցավին կամ աճող պուլսացիաներին։
Եթե անհանգստություն առաջանա, անմիջապես արձակեք վիրակապը և ստուգեք ծայրատը: Ցավի առաջացումը ցույց է տալիս, որ վիրակապումը կատարվել է սխալ կամ չափազանց ամուր։
Երբ վստահ լինեք, որ ամեն ինչ ճիշտ եք անում, պետք է ավելացնեք ծայրատի՝ վիրակապված լինելու ժամանակահատվածը։ Օպտիմալ ժամանակը համարվում է 1-2 ժամ։ Ժամանակի ավարտից հետո վիրակապը արձակեք և ստուգեք, թե արդյոք կա ծայրատի մաշկի վնասվածք կամ կարմրության: