Պրոթեզաօրթոպեդիկ
բաժանմունքի ղեկավար
Արթուր
Գալանտերյան
«Լույս Բարի» վերականգնողական կենտրոնի առաջատար օրթոպեդ-բիոմեխանիկ, օրթոպեդիկ պարագաների և սարքերի պատրաստման փորձառու մասնագետ։

Մասնագիտական ​​կարիերայի ընթացքում հասցրել է աշխատել աշխարհի ամենահայտնի բժիշկների հետ։

Հայաստանի, Վրաստանի և Ռուսաստանի առաջատար օրթոպեդների հետ համատեղ աշխատանքը թույլ է տալիս նրան տարեցտարի կատարելագործել մասնագիտական ​​գիտելիքներն ու հմտությունները, ինչպես նաև իր անգնահատելի փորձը և գիտելիքները փոխանցել գործընկերներին: Պատրաստում է նոր մասնագետներ «Լույս Բարրի» կենտրոնում։

Արթուրը որակյալ ու տաղանդավոր ինժեներ է։ Ավարտել է Կ. Մարքսի անվ, պոլիտեխնիկական ինստիտուտը, ստացել ռադիոտեխնիկ- ինժեների կոչում: Այնուհետև 1984 թվականից մինչև 1992 թվականն ընկած ժամանակահատվածում զբաղեցրել է առաջատար ինժեների պաշտոնը՝ «Աստրո» գիտահետազոտական ինստիտուտում։

1993 թվականին աշխատանքի է անցել Բավարիայի Կարմիր Խաչի օրթոպեդիկ լաբորատորիայում։ Մինչև 1997 թվականը պրոթեզավորում և օրթեզավորում է սովորել Գերմանական ինժեներների GTZ ընկերությանում: Բազմիցս վերապատրաստվել է գերմանական առաջատար կլինիկաներում՝ Բավարիայում (Գերմանիա), Լյուբլյանայում (Սլովենիա), Ստարա Զագորայում (Բուլղարիա) և այլն:

2004 թվականին զբաղեցրել է ՀՀ ԱՆ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական ​​կենտրոնի» տեխնիկական օրթոպեդիայի բաժնի վարիչի պաշտոնը։

Բազմիցս մասնակցել է նախադպրոցական տարիքի երեխաների օրթեզավորման և կորսետավորման միջազգային ծրագրերի: Պարգևատրվել է Բավրայի Կարմիր Խաչի արծաթե կրծքանշանով։

Միջազգային կոնգրեսների, գիտաժողովների և սեմինարների ակտիվ մասնակից է։

Արթուր Գալանտերյանը տասներկու գիտահանրամատչելի հոդվածների և թեզերի հեղինակ է, ունի գյուտերի երկու արտոնագիր։ Մշակել է սեղմիրաններ հավաքելու իր յուրահատուկ տեխնոլոգիան։ Մշակել է նաև տեխնիկական օրթոպեդիայում օգտագործվող ջերմապլաստիկների մակերեսային մշակման հատուկ տեխնոլոգիա:

Նրան է պատկանում նաև ամբողջական հենակետային ներդիրների հավաքման տեխնոլոգիան, որի արդյունավետությունն արդեն գնահատվել է օրթոպեդիայի ոլորտի առաջատար մասնագետների կողմից։

Պրոթեզիստների և օրթեզիստների միջազգային ասոցիացիայի ( ISPO), ինչպես նաև Հայաստանի մանկական օրթոպեդների, ռեաբիլիտոլոգների և օրթոպեդների ասոցիացիայի անդամ է։
Միջազգային պրոթեզավորման և օրթեզավորման ընկերություն - Միջազգային խորացված դասընթաց ամպուտացիոն վիրաբուժության և հարակից պրոթեզավորման և բարդ կոտրվածքների ոլորտում
Սլովենիայի հանրապետության վերականգնողական ինստիտուտ - վերջույթների ֆունկցիոնալ էլեկտրոսիմուլյացիայի միջազգային սեմինար
1994
Բավարիայի Կարմիր Խաչի հատուկ վաստակի վկայական
1998
Մասնակցություն Հայաստանի վնասվածքաբանների և օրթոպեդների IV համագումարին
2006
Մասնակցություն Metiz-Össur 13-րդ համաժողովին, ք․ Մոսկվա
Обучение в центре протезировании и подготовки кадров
Патент на ортопедическое устройство
Патент на способ компрессионного воздействия на позвоночник больных сколиозом
2021
Որակավորման դասընթացներ
Դիպլոմներ եւ հավաստագրեր
Записаться на прием