Արթուրը մեր թիմին միացել է 2021 թվականին։ Նա օրթոպեդ-տեխնիկի մասնագիտությունը ձեռք է բերել «Լույս Բարրիում»՝ ընկերության առաջատար և ամենափորձառու մասնագետ՝ Արթուր Գալանտերյանի ղեկավարությամբ։
Արթուրը մասնագիտացած է վերին և ստորին վերջույթների օրթեզներ պատրաստելու աշխատանքներում։ Օրթեզավորումը՝ վնասվածքներ, հենաշարժողական ապարատի, նյարդաբանական, ռևմատոլոգիական խնդիրներ ունեցող անձանց պահպանողական բուժման կարևորագույն փուլն է: Այն լայնորեն կիրառվում է նաև սպորտային բժշկության մեջ: Ներկայումս Արթուրն ակտիվորեն վարպետանում է վերին և ստորին վերջույթների պրոթեզավորման նոր տեխնոլոգիային՝ օգտագործելով բարձրորակ սիլիկոն: Նա նաև ուսումնասիրում է էկզոպրոթեզավորման կարիք ունեցող հիվանդների հետ աշխատելու տեխնիկան։