Վերականգնող Կինեզիստ
Լիլիթ
Մելքոնյան
Լիլիթը մասնագիտացած է անհատական ​​օրթոպեդիկ ներդիրների (սուպինատոր) պատրաստման մեջ: Նա շատ լավ գիտի, որ ողնաշարի, ազդրի և ծնկան հոդերի առողջությունն անմիջականորեն կապված է ոտքերի վիճակի հետ: Ոտնաթաթի յուրահատուկ կառուցվածքը և նրա՝ որպես մարդու մարմնի հիմքի անփոխարինելի դերը, որոշում են կյանքի ընթացքում մարմնի ֆիզիկական սթրեսը հաղթահարելու ունակությունը:

Լիլիթն ավարտել է բժշկական քոլեջը և ստացել բուժակ-մերսողի որակավորում, ապա սովորել և ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի Հայկական պետական ինստիտուտը՝ կինեզիստ և ֆիզկուլտուրայի ուսուցչուհի որակավորմամբ։

Իր մասնագիտական ​​կարիերայի սկզբում աշխատել է որպես վերականգնողական մերսող- թերապիստ և մարզիչ՝ մարզական ակումբներում։

Չբավարարվելով ձեռք բերածով, Լիլիթը շարունակել է ուսումը և վերապատրաստման կուրս անցել Մխիթար Հերացու անվ. Պետական Բժշկական համալսարանում՝ կինեզիոլոգիա և վերականգնող մասնագետ բաժնում:

Լիլիթը օրթոպեդ-տեխնիկի մասնագիտությունը ձեռք է բերել «Լույս Բարիում»՝ ընկերության առաջատար մասնագետ՝ Արթուր Գալանտերյանի ղեկավարությամբ, և այդ ժամանակվանից ի վեր մեր մասնագետների թիմի անբաժանելի մասն է։

«Լույս Բարիում» աշխատելուն զուգահեռ, Լիլիթն աշխատում է նաև «Ուրարտու» կանանց պրոֆեսիոնալ ֆուտբոլային ակումբում՝ որպես կինեզիոթերապիստ, որտեղ կատարում է մերսում, կինեզիո-թեյփինգ և այլ վերականգնողական աշխատանքներ:
Записаться на прием