Այնուհետև յուրացրել է Բոբաթ թերապիայի մեթոդը՝ նեյրո-զարգացնող բուժում, որի նպատակն է վերականգնել մկանային տոնուսը և խթանել ճիշտ շարժողական հմտությունների զարգացումը:
Ռենատան հաջողությամբ տիրապետել է նաև Մալիգանի մեթոդին, որը հոդերի շարժունակությունն ապահովող թերապիայի տեսակներից մեկը: Այս մեթոդի նպատակը հոդում շարժումների բարելավումն է: Մասնակցել է նաև «Կինեզոթերապիայի առանձնահատկությունները վնասվածքաբանության և նյարդաբանության մեջ» դասընթացին:
Ռենատան փորձառու կինեզիոթերապիստ է, ավարտել է Երևանի Ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը։ Ավարտելուց հետո ուսումը շարունակել է Միջազգային Կարմիր խաչի հետվնասվածքային վերականգնման կենտրոնում, որտեղ հետագայում որպես ֆիզոթերապիստ և օկուպացիոն թերապիստ աշխատել է ողնաշարի վնասվածք ունեցող հիվանդների հետ:
Ի տարբերություն շատ մասնագետների, կինեզիոթեապիստը ուշադիր լսում է հիվանդի մարմինը, օգտագործում է նրա մկանների հուշումները, ազատում հոգեբանական և նյարդամկանային գերլարվածության վիճակներից:
Ռենատան վերջերս յուրացրել է սկոլիոզի բուժման Շրոտի մեթոդը: Այն ֆիզիոթերապիայի և վերականգնման մեթոդ է՝ հիմնված ասիմետրիկ շնչառության, ֆիզիոլոգիական վարժությունների և ժամանակակից եռաչափ կորսետավորման վրա:
Ռենատան անդամահատումից հետո «Լույս Բարրիում» պրոթեզավորված անձանց սովորեցնում է քայլել և ճիշտ օգտագործել աջակցող պարագան:
Մասնագիտական գործունեություն- «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն – կինեզիոթերապիստ, աշխատել է նյարդաբանական և թոքային խնդիրներ ունեցող հիվանդների հետ: - 10 տարի
- «Օրթոպեդիայի և վնասվածքաբանություն» գիտահետազոտական ինստիտուտ, աշխատել է հենաշարժական համակարգի վնասվածքներ ունեցող հիվանդների հետ: - 19 տարի
- COVID-19 համաճարակի ժամանակ, 3 տարի աշխատել է որպես կինեզիոթերապիստ՝ հետքովիդային վերականգնում անցնող հիվանդների հետ:
Կիրառում է հետևյալ թերապիաներն ու մեթոդները.- Բոբատ
- Մալիգան
- Կինեզիոթեյփինգ
- Շրոտ