Օրթոպեդ-մեխանիկ
Ռոբերտ
Խաչատրյան
Ռոբերտը ոլորտի որակյալ մասնագետ է, հաջողությամբ վերապատրաստվել է ՀՀ ԱՆ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական ​​կենտրոնում» և ստացել օրթոպեդ-մեխանիկի մասնագիտությունը:

«Լույս Բարրիի» թիմի անբաժանելի մասն է կենտրոնի հիմնադրման օրվանից:


Մասնագիտացած է շտկող սեղմիրանների պատրաստման մեջ՝ առանց տարիքային սահմանափակման։ Վերջերս նա մշակել է սեղմիրանների հիմնական կառուցվածքների ֆիքսման և ուղղման համակարգի նորարարական դիզայն, որը ոլորտում չունի նմանակը:

ՀՀ ԱՆ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական ​​կենտրոնի» առաջատար մասնագետների հետ աշխատելու փորձը, նպաստել է հենաշարժական համակարգի տարբեր հիվանդությունների բուժման պրակտիկայում գերազանց արդյունքների հասնելուն։

Ռոբերտը սպորտային պարերի Հայաստանի յոթակի չեմպիոն է և Իսպանիայի փոխչեմպիոն։ Նա ունի սպորտի վարպետի կոչում:

«Լույս Բարիում» աշխատելուն զուգահեռ, ղեկավարում է «Ֆիեստա» սպորտային (պարահանդեսային) պարային պրոֆեսիոնալ ակումբը և 1-ին կարգի դատավոր է։ Ռոբերտը պարային հեռուստաշոուների և մյուզիքլների մասնակից է։

Կրթություն
  • Ֆիզիկական կուլտուրայի պետական ​​ինստիտուտ, մարզիչ
  • Գյուղատնտեսական ինստիտուտ՝ ֆինանսիստ
  • ՀՀ ԱՆ «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական ​​կենտրոն», օրթոպեդ-մեխանիկ
Դիպլոմներ եւ հավաստագրեր
Գրանցվել այցելության