Ադմինիստրատոր
Ռուզաննա
Սարգսյան
Բարրի վերականգնողական կենտրոնի թիմին միացել է հիմնադրման օրվանից:

Ավարտել է Բրյուսովի անվան ռուսաց և օտար լեզուների պետական մանկավարժական ինստիտուտը՝ անգլերեն և գերմաներեն լեզուների մասնագիտությամբ, աշխատել

Երկրամեխանիկայի և երկրաֆիզիկայի ինստիտուտում՝ որպես ավագ ինժեներ, «Հայգլխէներգո» ՇՎՎ-ում՝ որպես կադրերի բաժնի վարիչ և դպրոցում՝ անգլերեն լեզվի ուսուցիչուհի։

1991 թվականից մինչև 2020 թվականը աշխատել է Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց «Փյունիկ» միությունում՝ որպես ծրագրերի ղեկավար։

Փյունիկում աշխատելու տարիներին Ռուզաննան նախաձեռնել և իրականացրել է բազմաթիվ ծրագրեր և ծառայություններ՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ողջ ներուժը հասարակության մեջ ինտեգրելուն։

1994 թվականից Հայաստանի «Ազգային պարալիմպիկ կոմիտեի» գլխավոր քարտուղարն է։ Կազմակերպել է հաշմանդամություն ունեցող մարզիկների մասնակցությունը հարյուրավոր ազգային և միջազգային առաջնություններին, ամառային և ձմեռային պարալիմպիկ խաղերին։

Աշխատանքային գործունեության ընթացքում Ռուզաննան ակտիվորեն մասնակցել է բազմաթիվ հանրապետական ​​և միջազգային սեմինարների, գիտաժողովների, հանդես եկել զեկուցումներով։

Նա անգլերենից հայերեն է թարգմանել «Հաշմանդամություն ունեցող անձանց հավասար հնարավորությունների մասին ստանդարտ կանոններ» և «Ես կարող եմ» ձեռնարկները, որոնք կարևոր գործիքներ են դարձել ոլորտի մասնագետների և հաշմանդամություն ունեցող մարդկանց համար։
Записаться на прием