Հարթաթաթության հիմնական և ամենատարածված տեսակը, ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների մոտ, ստատիկ հարթաթաթությունն է, որի հիմնական պատճառներն են մկանային տոնուսի թուլությունը (երեխաների մոտ), երկարատև կանգնելու պատճառով ավելորդ հոգնածությունը, ավելորդ քաշը, պրոֆեսիոնալ զբաղմունքը, անատոմիական առանձնահատկությունները, հաճախակի ստատիկ և դինամիկ ծանրաբեռվածությունը (կանանց մոտ հղիության ընթացքում), նեղ բարձրակրունկ կոշիկների չարաշահումը և այլն։
Ավելի քիչ է հանդիպում վնասվածքների հետևանքով առաջացած հարթաթաթյունը: Դա կարող է լինել ոտնաթաթի, կոճերի ոսկորների կոտրվածք, նույնիսկ կապանների թեթև ձգվածություն։
Սովորաբար, վնասվածքի բուժումից հետո ոտնաթաթի և կոճի հոդերի կապանային ապարատի բարդ համակարգը սկսում է աշխատել անսովոր բիոմեխանիկով, որը կարող է հանգեցնել վերջույթի զարգացող դեֆորմացիայի: Այս դեպքում օրթոպեդիկ օժանդակ միջոցների և սարքերի օգտագործումը հետվնասվածքային վերականգնողական ծառայությունների անհրաժեշտ մաս են կազմում:
Հարթաթաթության զարգացման հիմնական պատճառներն են սովորաբար
Կամարների և ոսկորների շարժական հոդերի պատճառով ոտքը քայլելիս զառանցում է և մեղմացնում հարվածները։
Ոտնաթաթի երկայնական կամարն
ընկած է ոտնաթաթի ներսի կողմից բութ մատի հիմքից մինչև կրունկը:
Ոտնաթաթի լայնակի կամարը
ընկած է ոտնաթաթի բութ մատի հիմքից մինչև ճկույթը:
Գոյություն ունեն հարթաթաթության երեք տեսակ.
Երկայնական
Լայնակի
Համակցված
(միևնույն ժամանակ երկայնական և լայնակի)
Երկայնական հարթաթաթության դեպքում ոտնաթաթի երկայնական կամարը հարթվում է: Ավելի հաճախ հանդիպում է վաղ մանկության տարիներին, երբ ոտնաթաթը ձևավորման փուլում է։
Լայնակի հարթաթաթությունը բնութագրվում է ոտնաթաթի առջևի հատվածի հարթեցմամբ:
Հարթաթաթության ձևից բացի կարևոր է որոշել նաև հարթաթաթության աստիճանը, որովհետև դրանից են կախված խնդրի ծանրությունը և բարդությունը կանխարգելելու անհրաժեշտ միջոցները։
Ինչպե՞ս որոշել հարթաթաթության աստիճանը:
Ստորև ներկայացվող աստիճանները համապատասխանում են ոտնաթաթի դեֆորմացիայի զարգացման որոշակի փուլին։
Առաջին աստիճան
Հիվանդության սկզբնական փուլն է, որի ժամանակ ոտքը դեռ դեֆորմացված չէ, բայց արդեն նկատելի է կապանների զգալի թուլացում։ Երկար ժամանակ քայլելուց, ոտքի վրա երկար մնալուց առաջանում է անհարմարություն, ցավի զգացողություն, ինչը վերանում է գիշերային քնից հետո: Այս փուլում, ոտնաթաթի առաջին երկու մատների ոսկրային հիմքերն շեղվում են 10-12°-ով, իսկ մատն ինքը՝ մինչև 15-20°։ Հիվանդության առկայությունը կարելի է որոշել կամարները սեղմելիս առաջացած ցավով:
1
Երկրորդ աստիճան
Ոտնաթաթի կամարը կտրուկ նվազում է, նկատելի է հարթեցում և լայնացում: Ցավի զգացողությունը դառնում է մշտական և տարածվում դեպի սրունքներ։ Երկար տևող զբոսանքները, ոտքի վրա երկար մնալն անհնար է ուժեղ ցավի և անհարմարության պատճառով։ Խախտվում է կեցվածքը և քայլվածքը: Ոսկրային հիմքերի և բթամատի անկյուններն ավելանում են համապատասխանաբար 15° և 30°-ով։
2
Երրորդ աստիճան
Հարթաթաթության ախտանիշները նկատելի են նույնիսկ անզեն աչքով, մատները դեֆորմացվում են, ոտքերն անընդհատ ցավում են, հնարավոր է արթրոզի, ողնաշարի դեֆորմացիայի և Շարկոյի հոդի զարգացում։ Ողնաշարի ծանրաբեռնվածությունը զգալիորեն մեծանում է, ինչի հետևանքով խաթարվում է աշխատունակությունը և նույնիսկ սովորական կոշիկներով կարճատև քայլելը դառնում է անհնար։ Անկյունները մեծանում են մինչև 20° և 40°։
3
Չորրորդ աստիճան
Ախտորոշվում է բացառապես լայնակի հարթաթաթության դեպքում, երբ առկա է բթամատի և ոսկրային հիմքերի շեղման առավելագույն անկյուն՝ ավելի քան 40° և 20°։
4
Ոտնաթաթի պլանտոգրամմա:ա. Նորմալ ոտնաթաթ, բ. 1 աստիճանի լայնակի հարթաթաթություն, գ. 2-րդ աստիճանի լայնակի հարթաթաություն, դ. 3-րդ աստիճանի լայնակի հարթաթաթություն, ե. Հարթ ոտնաթաթ